Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-10-01-ից մինչև 2016-11-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 60. Միջազգային հայտի ստուգման գործընթացը պետական լիազոր մարմնում

գործել է մինչև 2016-11-05Բացել ARLIS-ում

Հոդված 60. Միջազգային հայտի ստուգման գործընթացը պետական լիազոր մարմնում

1. Միջազգային հայտն ստանալու թվականից հետո` մեկամսյա ժամկետում, պետական լիազոր մարմինը քննարկում և ստուգում է դրա փաստաթղթերը՝ որոշելու համար սույն օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին դրանց համապատասխանությունը, ինչպես նաև միջազգային հայտում նշված տեղեկությունների համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին կամ համապատասխան դեպքերում՝ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարի տվյալներին։

2. Եթե միջազգային հայտը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին և Ընդհանուր հրահանգի պայմաններին, ապա պետական լիազոր մարմինը նշում է միջազգային հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականը, որից հետո միջազգային հայտի մեկ օրինակն ուղարկում է Միջազգային բյուրո, իսկ մյուսը՝ հայտատուին` որպես հայտի ընդունված լինելու հավաստում։

3. Միջազգային գրանցման թվականը, որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, Մադրիդյան համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով կամ համապատասխան դեպքում՝ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության 3-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով համարվում է միջազգային հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականը, պայմանով, որ Միջազգային բյուրոն հայտն ստացել է երկամսյա ժամկետում։ Այլ դեպքում միջազգային գրանցման թվականը կհամարվի Միջազգային բյուրոյի կողմից միջազգային հայտի ստացման թվականը։

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան` հայտնաբերվում են սխալներ կամ անճշտություններ, որոնց ուղղումը պահանջում է հայտատուի համաձայնությունը, մասնավորապես ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի ճշգրտում, ապա պետական լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում ուղղել սխալները կամ անճշտությունները՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։