Գլուխ 6 · ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ
Հոդված 29. Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը
Հոդված 29. Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը
1. Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում կարող է հանրահայտ ճանաչվել, եթե օգտագործման արդյունքում այն լայն ճանաչում է ստացել Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության համապատասխան շրջանակների համար այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար օգտագործվել է ապրանքային նշանը։
2. Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում կարող է հանրահայտ ճանաչվել և իրավական պահպանություն ստանալ անկախ գրանցված լինելու հանգամանքից։
3. Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ է ճանաչվում բողոքարկման խորհրդի կողմից։
4. Հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է անժամկետ։