Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 1-ից:
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստուգումների կազմակերպման և անցկացման հարաբերությունները կարգավորող օրենքներն ու այլ իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հունիսի 2000 թ.
ՀՕ-60
Հավելված 1
«Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման
և անցկացման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Հարկային հաշվանցումների ԵՎ (կամ) վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման ուսումնասիրությունների անցկացման կարգը
(վերնագիրը փոփ. 24.11.15 ՀՕ-168-Ն)
1.1. Uույն կարգով սահմանվում է հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման նպատակով ուuումնաuիրության անցկացման կարգը:
(1.1-ին կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-168-Ն)
1.2. Ուuումնաuիրություն կատարելու համար հիմք են հանդիuանում`
ա) հարկերի գծով գերավճարների, անուղղակի հարկերի գծով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման ենթակա գումարը որոշելու անհրաժեշտությունը.
բ) գերավճարների գումարը որոշելու անհրաժեշտությունը.
գ) օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտությունը (արժանահավատությունը) արձանագրելու անհրաժեշտությունը.
դ) տնտեսվարող սուբյեկտի դիմումը` ուuումնաuիրություն իրականացնելու մաuին:
(1.2-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն, փոփ., խմբ. 24.11.15 ՀՕ-168-Ն)
1.3. Ուuումնաuիրությունն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալների, համապատաuխան գործառույթներ իրականացնելու իրավաuություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի, հարկային (տարածքային) տեuչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից յուրաքանչյուր ուuումնաuիրության համար տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են ուuումնաuիրություն կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (տնտեսվարող սուբյեկտի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), ուuումնաuիրության իրականացման վայրը, ժամկետը, հարկային մարմնի անվանումն ու ուuումնաuիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված ուuումնաuիրություն իրականացնող հարկային մարմնի կնիքով:
(1.3-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)
1.4. Ուuումնաuիրության իրականացման հանձնարարագիրը նախքան ուuումնաuիրությունն uկuելը ծանոթացման նպատակով ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
(1.4-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)
1.5. Ուսումնասիրության հանձնարարագրում նշված ժամկետի ավարտին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից կազմվում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն` 2 օրինակից: Ուuումնաuիրության արդյունքում կազմված արձանագրության ձևը սահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով: Արձանագրության մեջ նշվում են հանձնարարագրի համարը, ուuումնաuիրության համար ընդգրկված ժամանակաշրջանը, արձանագրության կազմման վայրը, ուuումնաuիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), uտացված արդյունքները:
Ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից ստորագրված արձանագրության օրինակները դրանց կազմման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իր կողմից ստորագրված արձանագրության մեկ օրինակը հանձնում է ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձին (անձանց), իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում` արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում, և այն տնտեսավարող սուբյեկտին ուղարկվում է փոստով:
(1.5-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն)
(հավելվածը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն, փոփ., խմբ. 24.11.15 ՀՕ-168-Ն)
Հավելված 2
«Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման
և անցկացման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
հարկային մարմնի կողմից Հսկիչ գնումների անցկացման կարգը
(վերնագիրը լրաց. 12.04.11 ՀՕ-138-Ն)
1.1. Uույն կարգով սահմանվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենuդրությամբ նախատեuված դեպքերում հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկմանը (գնահատմանը), ինչպես նաև արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների կատարմանն ուղղված հuկիչ գնումների իրականացման կարգը:
(1.1-ին կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)
1.2. Հuկիչ գնում է համարվում հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների, Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների վերահսկողության և հuկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուuումնաuիրությունը: Ընդ որում, տարբեր հարկատեսակների գծով հարկային պարտավորությունների վերահաշվարկը կատարելու նպատակով ֆինանսական տարվա մեջ յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար անհրաժեշտ է կատարել առնվազն մեկ հսկիչ գնում:
(1.2-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)
1.3. Հuկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիuանում`
ա) տնտեuվարող uուբյեկտի կողմից հարկվող օբյեկտի գծով Հայաuտանի Հանրապետության հարկային օրենuդրությամբ կամ Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեuված հաշվապահական հաշվառման, այլ հաշվառման կամ գրանցման uահմանված փաuտաթղթերը չվարելը կամ դրանք կոպիտ խախտումներով վարելը կամ հարկային տեuչություն ներկայացված հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաuտաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելը, որի հետևանքով անհնար է դառնում տնտեuվարող uուբյեկտի հարկային պարտավորությունները Հայաuտանի Հանրապետության հարկային օրենuդրությամբ uահմանված կարգով հաշվարկելը.
բ) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները.
գ) հարկային մարմնի պաշտոնատար անձի հիմնավորված միջնորդությունը` հսկիչ գնում կատարելու թույլտվություն ստանալու համար, որտեղ պետք է նշվեն հսկիչ գնում կատարելու պատճառները, այն տվյալները, որոնք նախատեսվում է ստանալ դրա արդյունքում, տնտեսվարող սուբյեկտի տվյալները, հսկիչ գնման կատարման վայրը, ինչպես նաև հսկիչ գնումների իրականացման ժամանակահատվածի հիմնավորումը:
(1.3-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)
1.4. Հսկիչ գնումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի կնիքով: Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հանձնարարագրում նշվում են նաև այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):
(1.4-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)
1.5. Հսկիչ գնումից հետո, բայց ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ժամկետի վերջին օրը, հանձնարարագիրը ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ հսկիչ գնման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքի, երբ հանձնարարագիրը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ներկայացվում հսկիչ գնումից հետո:
(1.5-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն, 19.12.12 ՀՕ-242-Ն)
1.6. Հսկիչ գնման արդյունքում հանձնարարագրի ներկայացման օրը կազմվում է հարկային մարմնի կողմից սահմանված ձևով արձանագրություն` երկու օրինակից: Արձանագրության մեջ նշվում են հանձնարարագրի համարը, ամսաթիվը, արձանագրության կազմման վայրը, հսկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հսկիչ գնումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնումն այլ անձի միջոցով կատարելու դեպքում նաև այդ անձի տվյալները, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձինք և տնտեսվարող սուբյեկտի անունից ապրանքներ վճարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Արձանագրության երկու օրինակներն արձանագրության կազմման օրը ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն արձանագրության մեկ օրինակի վրա կատարում է գրառում և ստորագրում արձանագրությունը ստանալու մասին, այն հանձնում է հարկային մարմնի պաշտոնատար անձին, իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում` արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում, և այն տնտեսավարող սուբյեկտին ուղարկվում է փոստով:
(1.6-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն, լրաց., խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն)
2. Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(2-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)
(հավելվածը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն, լրաց., խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն)
Հավելված 2.1
«Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման
և անցկացման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1.1. Uույն կարգով սահմանվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտմանը և (կամ) Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողությանն ուղղված հսկիչ գնումների իրականացման կարգը:
1.2. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունը:
1.3. Հսկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիսանում`
ա) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ,
բ) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները:
1.4. Հսկիչ գնումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և Հանձնաժողովի` հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված Հանձնաժողովի կնիքով: Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հրամանում նշվում են նաև այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):
1.5. Հսկիչ գնումից հետո հրամանը ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
1.6. Հսկիչ գնման արդյունքում կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` երկու օրինակից: Արձանագրության մեջ նշվում են հրամանի համարը, ամսաթիվը, արձանագրության կազմման վայրը, հսկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հսկիչ գնումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնումն այլ անձի միջոցով կատարելու դեպքում նաև այդ անձի տվյալները, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձինք և տնտեսվարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր:
2. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեով Հանձնաժողովի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հանձնաժողովը:
(հավելվածը լրաց. 12.04.11 ՀՕ-138-Ն)
Հավելված 3
«Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման
և անցկացման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի դրույթներին համապատասխան՝ օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու, ինչպես նաԵՎ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու նպատակով հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացման կարգը
1.1. Uույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված միջազգային համաձայնագրերի դրույթներին համապատասխան` հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտների մոտ ուսումնասիրությունների (այսուհետ` ուսումնասիրություններ) անցկացման կարգը: Ուսումնասիրություններն անցկացվում են`
ա) օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու համար` օտարերկրյա անձի հետ իրականացված գործարքի կողմ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտի հաշվառման և տնտեսական գործունեության, նրա հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների, առանձին գործարքների փաստի, իսկության, ծավալների, արժեքի և գների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով.
բ) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու նպատակով:
(1.1-ին կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)
1.2. Ուսումնասիրություն կատարելու համար հիմք են հանդիսանում`
ա) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի պահանջների շրջանակներում և նախատեսված կարգով օտարերկրյա պետության լիազոր մարմնի` հարկային մարմնին կատարած պաշտոնական հարցումը.
բ) Հայաստանի Հանրապետության կրկնակի հարկումը բացառելու մասին միջազգային համաձայնագրերի դրույթների հիման վրա հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը տնտեսվարող սուբյեկտներին վերադարձնելու անհրաժեշտությունը:
(1.2-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)
1.3. Ուսումնասիրությունն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալների, համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի, հարկային (տարածքային) տեսչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի` յուրաքանչյուր ուսումնասիրության համար տված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են ուսումնասիրություն կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (տնտեսվարող սուբյեկտի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), ուսումնասիրության իրականացման վայրը, ժամկետը, հարկային մարմնի անվանումն ու ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի կնիքով:
(1.3-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)
(հավելվածը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)
Հավելված 4
«Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման
և անցկացման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄՈՏ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ՍԱԿԱԳՆԵՐԻ) (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՉԱՓԱԳՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը լրաց. 19.12.12 ՀՕ-242-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման (այդ թվում` օգտակար հանածոյի լեռնային զանգվածից հանքարտադրատեսակի հիմնական և ուղեկից բաղադրիչների ելքի) և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման (այսուհետ` չափագրում) իրականացման կարգը:
(1-ին կետը լրաց. 19.12.12 ՀՕ-242-Ն)
2. Չափագրում է համարվում հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ (անհրաժեշտության դեպքում ներգրավելով լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչի կամ անկախ փորձագետի) իրականացվող ուսումնասիրությունը, որի նպատակն է պարզել`
1) օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները չներկայացնելու դեպքում արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման իրական ծավալները, ինչպես նաև իրացման փաստացի գները (սակագները).
2) տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հաշվետվություններում, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերում և այլ ներքին հաշվառման տվյալներում (այսուհետ` հաշվետվություններում) ներառված արտադրանքի արտադրության (այդ թվում` ծախսումների և կորուստների), օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման իրական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) ճշտությունը.
3) հաշվետու տարվա որևէ ամսում ապրանքների, արտադրանքի, ծառայությունների և ակտիվների իրացումից հասույթի (զուտ հասույթի` առանց անուղղակի հարկերի) կամ «բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի և ներմուծման հարկային հայտարարագրերում նշվող ավելացված արժեքի հարկի հարկման բազայի արժեքի հանրագումարով 100 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ պատրաստի արտադրանքի, ապրանքների փաստացի պակասորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սակայն յուրաքանչյուր հաշվետու տարվա ընթացքում մեկ անգամից ոչ ավելի:
(2-րդ կետը լրաց. 19.12.12 ՀՕ-242-Ն, փոփ., լրաց. 16.05.16 ՀՕ-85-Ն)
3. Տնտեսավարող սուբյեկտների մոտ սույն կարգին համապատասխան չափագրումներն իրականացվում են հարկային մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են չափագրման հիմքերը, նպատակը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), չափագրում իրականացնելու վայրը, ժամկետները և չափագրում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց, լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա չափագրմանը ներգրավված ներկայացուցչի կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով չափագրմանը ներգրավված անկախ փորձագետի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված հարկային մարմնի կնիքով:
4. Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը չափագրումը փաստացի սկսելու օրը տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին): Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է չափագրում իրականացնելու մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է այն ներկայացնող պաշտոնատար անձանց: Հրամանում կամ հանձնարարագրում նշված օրը չափագրումը սկսելու կամ փաստացի սկսված չափագրումն ավարտելու անհնարինության դեպքում (գործունեության ժամանակավոր դադարեցման, տեխնիկական պատճառներով առաջացած պարապուրդների, գործադուլների, բնակլիմայական անբարենպաստ պայմանների և համանման այլ հանգամանքների հետևանքով) չափագրումն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են նաև տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք: Նշված դեպքերում չափագրումը փաստացի սկսվում կամ շարունակվում է տնտեսավարող սուբյեկտի բնականոն գործունեությունը վերսկսվելուց հետո, որի մասին տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը) պարտավոր է հայտնել չափագրումն իրականացնող հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ հարկային տեսչության պետին: Նշված հիմքերով չափագրման ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը չի ներառվում հրամանով կամ հանձնարարագրով չափագրման իրականացման համար սահմանված ժամանակահատվածի մեջ:
Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց կողմից սույն կարգին համապատասխան իրականացվող չափագրման աշխատանքներին խոչընդոտելու, հարկային մարմնի պաշտոնատար անձանց պահանջով գույքագրումներ իրականացնելուց կամ չափագրման նպատակներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվելու դեպքերում չափագրումն իրականացնող պաշտոնատար անձինք կազմում են արձանագրություն, որը հիմք է տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման, իսկ օգտակար հանածոների արդյունահանման դեպքում` օրենքով սահմանված կարգով զգուշացման և հանքային իրավունքի դադարեցման համար:
5. Տնտեսավարող սուբյեկտի մոտ տվյալ ֆինանսական տարում իրականացվող բոլոր չափագրումների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30, իսկ ընդերքօգտագործողների մոտ` 60 աշխատանքային օրը: Մեկ չափագրման տևողությունը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:
(5-րդ կետը լրաց., խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն)
6. Ընդգծված սեզոնայնություն ունեցող ապրանքների արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման, դրանց շրջանառության ֆիզիկական ծավալների չափագրումների արդյունքները տարեկան կտրվածքով կիրառելու համար դրանք տվյալ ֆինանսական տարվա ընթացքում հավասար համամասնությամբ պարտադիր իրականացվում են համապատասխան սեզոնի և սեզոնից դուրս ժամանակահատվածի ընթացքում, և այդ կարգով իրականացված չափագրումների արդյունքները համապատասխան հաշվետու ժամանակահատվածների մասով միջինացվում են: Սույն կարգի կիրառման նպատակով առանձին ապրանքատեսակների արտադրության և իրացման սեզոնայնության չափանիշները և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների չափագրման ընթացքում լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչին կամ անկախ փորձագետին ներգրավելու դեպքում նրանք չափագրմանը կարող են մասնակցել միայն լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրամանը կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանի կամ հանձնարարագրի համապատասխան լրացումը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին) ծանոթացնելուց անմիջապես հետո:
Օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների չափագրումների իրականացման նպատակով բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող լիազոր մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմիններին են տրամադրում վերջին (նախորդ) ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով): Սույն կարգով իրականացված չափագրումների արդյունքով արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով) հարկային մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրում են բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող լիազոր մարմիններին` ստուգումների իրականացման ժամանակ կիրառելու նպատակով:
8. Չափագրման արդյունքներն արտացոլվում են երկու օրինակից կազմվող արձանագրությունում, որը պարտավոր են ստորագրել չափագրումն իրականացրած հարկային մարմնի և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը), չափագրմանը ներգրավված լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի պաշտոնատար անձինք կամ անկախ փորձագետները: Չափագրման արդյունքով կազմված արձանագրության ձևը սահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին) չափագրումն ավարտելուն հաջորդող 3 աշխատանքային օրերի ընթացքում: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում չափագրումն իրականացրած պաշտոնատար անձինք այդ մասին համապատասխան նշում են կատարում արձանագրությունում և այն ուղարկում տնտեսավարող սուբյեկտին պատվիրված նամակով: Չափագրման ընթացքի կամ արդյունքների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք այդ մասին նշում են կատարում արձանագրության հարկային մարմնում պահվող օրինակում, իսկ գրավոր առարկությունները հարկային մարմին սահմանված կարգով ներկայացվում են չափագրման արձանագրությունը տնտեսավարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրերի ընթացքում: Նշված ժամանակահատվածում գրավոր առարկություններ չներկայացնելու, ինչպես նաև չափագրման արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքերում չափագրմամբ արձանագրված տվյալները համարվում են անառարկելի, բացառությամբ հաշվետու տարվա որևէ ամսում ապրանքների, արտադրանքի, ծառայությունների և ակտիվների իրացումից հասույթի (զուտ հասույթի` առանց անուղղակի հարկերի) կամ «բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի և ներմուծման հարկային հայտարարագրերում նշվող ավելացված արժեքի հարկի հարկման բազայի արժեքի հանրագումարով 100 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ արտադրանքի, ապրանքների փաստացի պակասորդի հայտնաբերման դեպքերի: Տնտեսավարող սուբյեկտները չափագրում իրականացրած պաշտոնատար անձանց կամ անկախ փորձագետների գործողությունները բողոքարկում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
(8-րդ կետը լրաց. 19.12.12 ՀՕ-242-Ն, փոփ., լրաց. 16.05.16 ՀՕ-85-Ն)
9. Չափագրման արդյունքներով կազմված արձանագրությունները ժամանակագրական կարգով կարվում և պահվում են տնտեսավարող սուբյեկտի հարկային գործում: Օրենքով սահմանված դեպքերում արձանագրությունների տվյալների կիրառմամբ տնտեսավարող սուբյեկտի հարկային և բնօգտագործման վճարների պարտավորությունների հաշվարկը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների հերթական ստուգման (կամ վերստուգման) ընթացքում:
(հավելվածը լրաց. 21.08.08 ՀՕ-144-Ն, լրաց., խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն, փոփ., լրաց. 16.05.16 ՀՕ-85-Ն)
Հավելված 5
«Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման
և անցկացման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ՈՒ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՏՐԱՄԱԴՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՈՒ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(հավելվածն ուժը կորցրել է 07.05.15 ՀՕ-40-Ն)