Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Անվտանգ մայրությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Անվտանգ մայրությունը

1. Մայրությունը և մանկությունը գտնվում են պետության և հասարակության հովանավորության ու պաշտպանության ներքո և աջակցություն ստանալու իրավունք ունեն:

2. Կինն ունի անվտանգ մայրության, այն է՝ հղիության ընթացքում առողջության պահպանման, ծննդաբերության և հետծննդյան ժամանակաշրջանում իր, պտղի առողջությանը և նորածնին նվազագույն ռիսկ պատճառող մեթոդների կիրառմամբ օգնություն ստանալու իրավունք: Կինն իրավունք ունի տեղեկություն ստանալու կրծքով կերակրման առավելությունների, ինչպես նաև մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջ և անվտանգ սնուցման վերաբերյալ:

3. Հղիության ընթացքում ցանկացած բժշկական միջամտություն կատարվում է կնոջ համաձայնությամբ: Կինն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից կամ պահանջել ընդհատել այն:

4. Առանց հղի կնոջ համաձայնության, բժշկական հանձնաժողովի որոշմամբ, դրա անհնարինության դեպքում՝ բժշկի որոշմամբ, թույլատրվում է իրականացնել բժշկական միջամտություն հղի կնոջ կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը՝ հնարավոր հետևանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում և գրավոր հավաստվում հղի կնոջ, դրա անհնարինության դեպքում՝ նրա ամուսնու կամ հարազատների, իսկ վերջինիս անհնարինության դեպքում՝ բուժանձնակազմի կազմած արձանագրությամբ:

6. Հղիության և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունը և սպասարկումը կնոջը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների հիման վրա:

(6-րդ հոդվածը լրաց. 25.10.10 ՀՕ-157-Ն, 20.11.14 ՀՕ-181-Ն, խմբ․ 17․12․25 ՀՕ-464-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։