Հոդված 8. Բեղմնականխման միջոցների և (կամ) մեթոդների օգտագործումը
Հոդված 8. Բեղմնականխման միջոցների և (կամ) մեթոդների օգտագործումը
(վերնագիրը փոփ. 30.04.15 ՀՕ-24-Ն)
1. Յուրաքանչյուր կին ունի անվտանգ մայրության և անցանկալի հղիությունից ու հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով բեղմնականխման արդյունավետ միջոցներից և (կամ) մեթոդներից օգտվելու իրավունք:
2. Առողջապահական ծառայությունները հավաստի տեղեկատվություն են տրամադրում բեղմնականխման առկա միջոցների և մեթոդների ապահովության, արդյունավետության և անվտանգության վերաբերյալ՝ պտղաբերության կարգավորման իրազեկված ընտրություն կատարելու նպատակով:
3. Առողջապահական ծառայություններում պտղաբերության կարգավորման միջոցների և (կամ) մեթոդների ընտրությունը հիմնվում է անձի (կնոջ կամ տղամարդու) վերարտադրողական պատմության, առողջական վիճակի, տարիքի, անհատական առանձնահատկությունների ու նախապատվությունների վրա, իսկ կիրառումն իրականացվում է միայն անձի լիակատար, ազատ և գիտակցված համաձայնությամբ:
4. Պտղաբերության կարգավորման և բեղմնականխման միջոցները և մեթոդները կիրառվում են որպես անցանկալի հղիությունից և հղիության արհեստական ընդհատումից խուսափելու միջոց:
(8-րդ հոդվածը փոփ. 30.04.15 ՀՕ-24-Ն, 12.07.24 ՀՕ-317-Ն)