Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) վերարտադրողական առողջություն՝ մարդու ֆիզիկական, մտավոր և սոցիալական լիակատար բարեկեցության վիճակ՝ կապված վերարտադրողական համակարգի, դրա գործառույթների ու կենսընթացների հետ.

2) հղիության արհեստական ընդհատում (աբորտ)՝ բժշկական միջամտություն, որը կատարվում է հղիության ընդհատման նպատակով.

3) կամավոր բժշկական ամլացում՝ վիրաբուժական միջամտություն, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ և կատարվում է միայն կամավոր սկզբունքով՝ անհատի (ամուսինների) իրազեկված համաձայնության հիման վրա.

4) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ՝ բժշկական տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են անպտղության խնդրի լուծման նպատակով.

5) արհեստական սերմնավորում՝ տղամարդու սերմի (սպերմայի) արհեստական ճանապարհով ներմուծում կնոջ օրգանիզմ.

6) արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորում և սաղմի ներպատվաստում՝ կնոջ օրգանիզմից դուրս արհեստական եղանակով սպերմատոզոիդի և ձվաբջջի կորիզանյութերի միավորում. արդյունքում՝ առաջացած սաղմի (դոնորական սաղմի) փորձանոթային զարգացում և ներպատվաստում արգանդի խոռոչ կամ արգանդափող.

7) դեռահասներ` բժշկակենսաբանական (ֆիզիոլոգիական) հասկացություն, որը ներառում է 10-18 տարեկան անձանց տարիքային խումբը և բնորոշում է մանկությունից լրիվ չափահասության անցումային շրջանը.

8) փոխնակ (սուրոգատ) մայր՝ դոնորական սաղմը իր արգանդում կրած կին, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը.

9) դոնորական սաղմ՝ կենսաբանական ծնողի (ծնողների) և (կամ) դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմ, որը պետք է կրի կամ արդեն կրում է փոխնակ մայրը կամ կինը.

10) վերարտադրողականության (սեռաբջջի) դոնոր (այսուհետ՝ դոնոր)՝ իր բեղմնունակ սերմը տրամադրող տղամարդ կամ իր բեղմնունակ ձվաբջիջը տրամադրող կին.

11) կենսաբանական ծնող՝ տղամարդ կամ կին, որի սեռաբջջից է ձևավորվել սաղմը, և որի գենոտիպի կրողը նրա ապագա երեխան է

12) բեղմնականխում` անցանկալի հղիության կանխում տարբեր միջոցների և (կամ) մեթոդների կիրառմամբ.

13) անպտղություն` զույգի մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու և բեղմնականխման միջոցներ և (կամ) մեթոդներ չօգտագործելու դեպքում կնոջ հղիության բացակայություն, բացառությամբ կրծքով կերակրման կամ դաշտանադադարով պայմանավորված դեպքերի.

14) հարազատ` արյունակցական 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի կապ ունեցող անձ.

15) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված` դոնորի և (կամ) փոխնակ մոր տվյալների բազա, որը պարունակում է տեղեկատվություն որպես դոնոր և (կամ) փոխնակ մայր հանդես գալու ցանկություն հայտնած, սահմանված կարգով բժշկագենետիկական հետազոտության ենթարկված և դոնոր և (կամ) փոխնակ մայր լինելու հակացուցումներ չունեցող, սեռաբջիջը հանձնած անձանց վերաբերյալ:

(2-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-85-Ն, լրաց. 30.04.15 ՀՕ-24-Ն, 04.06.21 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։