Հոդված 16. Կենսաբանական ծնողը
Հոդված 16. Կենսաբանական ծնողը
1. Կենսաբանական ծնողն իր բեղմնունակ սերմը կամ բեղմնունակ ձվաբջիջը տրամադրելու համար դրամական հատուցում չի ստանում:
2. Կենսաբանական ծնողը համարվում է ապագա երեխայի ծնողը և նրա նկատմամբ ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:
3. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման արդյունքում ծնված երեխայի ծնողի՝ կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատվում է ԴՆԹ-ի որոշման արդյունքով՝ կենսաբանական ծնող հանդիսացող անձի ցանկությամբ:
4. Բուժման արդյունքով հղիությունն արձանագրելուց անմիջապես հետո վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպությունը պարտադիր տրամադրում է գրավոր տեղեկատվություն կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատելու նպատակով ԴՆԹ-ի որոշման հնարավորության վերաբերյալ:
(16-րդ հոդվածը լրաց. 12.07.24 ՀՕ-317-Ն)