Հոդված 18. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված տեղեկությունների գաղտնիության պահպանումը
Հոդված 18. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված տեղեկությունների գաղտնիության պահպանումը
1. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների՝ արհեստական սերմնավորման կամ բեղմնավորման և փոխնակ մայրության կիրառման հետ կապված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են միայն քրեական վարույթի կամ քաղաքացիական գործի շրջանակներում՝ դատարանի (դատավորի), դատախազության, նախաքննության մարմինների, ինչպես նաև այլ իրավասու մարմինների պահանջով՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
(18-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-218-Ն)