Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա և կիրառվում է այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում կապված է մարդու վերարտադրողականության հետ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
(3-րդ հոդվածը փոփ. 29.09.16 ՀՕ-140-Ն, փոփ., լրաց. 12.07.24 ՀՕ-317-Ն)