Հոդված 17. Դոնորի և (կամ) փոխնակ մոր մասին տեղեկությունները
Հոդված 17. Դոնորի և (կամ) փոխնակ մոր մասին տեղեկությունները
1. Որպես դոնոր և (կամ) փոխնակ մայր հանդես գալու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել համապատասխան առողջապահական հաստատություններ:
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձինք կարող են առողջապահական հաստատություն ներկայացնել դոնորի և (կամ) փոխնակ մոր թեկնածուներ:
2. Դոնորի և փոխնակ մոր մասին տեղեկությունները հաշվառվում են դոնորի և փոխնակ մոր տվյալների բազայում` առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով հաշվառվում են այն դոնորի կամ փոխնակ մոր մասին տեղեկությունները, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր և (կամ) փոխնակ մայր լինելու հակացուցումներ:
4. Դոնորի և փոխնակ մոր մասին տեղեկությունները տրամադրվում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց ցանկությամբ և հասանելի են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ոլորտում լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններին:
(17-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-37-Ն, փոփ., լրաց. 04.06.21 ՀՕ-264-Ն)