Հոդված 36. Ոստիկանության լիազորությունները
Հոդված 36. Ոստիկանության լիազորությունները
1. Ոստիկանությունը`
1) ապաստանի հայցով ներկայացած անձանց տեղյակ է պահում լիազոր մարմին գնալու անհրաժեշտության մասին` իրազեկելով այդ մարմնի գտնվելու վայրի, վերջինիս դիմելու կարգի մասին: Անհրաժեշտության դեպքում աջակցում է սեփական միջոցներով լիազոր մարմին գնալու հնարավորություններ չունեցող ապաստան հայցողներին` այնտեղ հասնելու գործում.
2) լիազոր մարմնի դիմումի հիման վրա տեղեկություններ է տրամադրում ապաստան հայցողի ինքնությունը պարզելու և ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած փաստերի քննության նպատակով, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Ոստիկանությունը կարող է տրամադրել տեղեկություններ սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարարման համար հիմքերի, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված չվերադարձելիության սկզբունքի չկիրառման վերաբերյալ.
3) ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած այն անձանց` օտարերկրացիների համար օրենքով սահմանված կարգով արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից, որոնց նկատմամբ չի գործում սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված չվերադարձելիության սկզբունքը:
4) Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին սահմանված կարգով տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:
(36-րդ հոդվածը լրաց. 03.03.11 ՀՕ-66-Ն, խմբ. 16.12.15 ՀՕ-193-Ն)