Գլուխ 3 · ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿ ՓԳՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 41. Խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունները
Հոդված 41. Խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունները
(վերնագիրը լրաց. 16.12.15 ՀՕ-193-Ն)
1. Խնամակալության և հոգաբարձության մարմինները Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմնի կամ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների միջնորդության հիման վրա իրենց համայնքի տարածքում կազմակերպում են առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների համար խնամակալի (կամ) հոգաբարձուի նշանակումը միջնորդությունն ստանալուց հետո՝ յոթն աշխատանքային օրվա ընթացքում:
(41-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն)