Հոդված 53. Փախստականի կարգավիճակը դադարեցնելու և չեղյալ հայտարարելու ընթացակարգերը
Հոդված 53. Փախստականի կարգավիճակը դադարեցնելու և չեղյալ հայտարարելու ընթացակարգերը
(վերնագիրը խմբ. 16.12.15 ՀՕ-193-Ն)
1. Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի վերաբերյալ առկա է սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով կամ 10-րդ կամ 11-րդ կամ 12-րդ հոդվածներով սահմանված` դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու հիմքերից որևէ մեկը, ապա միգրացիայի հարցերով լիազոր մարմինը նախաձեռնում է դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու գործընթաց:
2. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի նկատմամբ դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու ընթացակարգերն իրականացվում են սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն, ներառյալ` հարցազրույցի իրավունքը և լիազոր մարմնի կայացրած որոշման բողոքարկման իրավունքը:
3. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձը, որի նկատմամբ սկսվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգը, շարունակում է ունենալ փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, և մինչև նրա գործի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կայացումը ամբողջությամբ օգտվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից:
(53-րդ հոդվածը խմբ. 16.12.15 ՀՕ-193-Ն, լրաց. 17.12.15 ՀՕ-194-Ն)