Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-16-ից մինչև 2023-03-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Հոդված 4. Կամավոր վերադարձը

գործել է մինչև 2023-03-25Բացել ARLIS-ում

Հոդված 4. Կամավոր վերադարձը

1. Կամավոր վերադարձը ապաստան հայցողի կամ փախստականի վերադարձն է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր, որն իրականացվում է Միգրացիոն ծառայության (այսուհետ` լիազոր մարմին) աջակցությամբ՝ սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Կամավորության սկզբունքը պետք է հարգվի ապաստանի և փախստականի հարցերի հետ առնչություն ունեցող իրավասու բոլոր մարմինների կողմից, և դա նշանակում է, որ ապաստան հայցողը կամ փախստականը`

1) տեղեկացված է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իրավիճակի մասին և ի վիճակի է ընդունել իր վերադարձի մասին գիտակցված որոշում.

2) մինչև իր ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը կամ փախստականի ճանաչման դադարեցումը ազատ ընտրություն է կատարել իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր վերադառնալու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու միջև:

3. Ապաստանի և փախստականի հարցերի հետ առնչություն ունեցող Հայաստանի Հանրապետության իրավասու բոլոր մարմինները իրենց իրավասությունների շրջանակներում պետք է աջակցեն փախստականի կամ ապաստան հայցողի կամավոր վերադարձին` հիմնվելով ապաստան հայցողի, փախստականի կամ Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գծով գերագույն հանձնակատարի (այսուհետ` ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի ներկայացրած խնդրանքի վրա:

(4-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-292-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-470-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո)

(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։