Հոդված 37. Արտաքին գործերի նախարարության լիազորությունները
Հոդված 37. Արտաքին գործերի նախարարության լիազորությունները
1. Արտաքին գործերի նախարարությունը լիազոր մարմնի դիմումի հիման վրա տեղեկություններ է տրամադրում ապաստան հայցողի ինքնությունը և ծագման երկիրը պարզելու, ինչպես նաև իր իրավասության շրջանակում ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած այլ փաստերի պարզաբանման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները վավերացնում են Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների ներկայացրած փաստաթղթերը և ակտերը, որոնք կազմել են իրենց հյուպատոսական տարածքների իրավասու մարմինները: Հյուպատոսական ծառայությունները նաև աջակցում են Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի` սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով ընտանիքի վերամիավորմանը:
(37-րդ հոդվածը խմբ. 16.12.15 ՀՕ-193-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-470-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո)
(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)