Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-16-ից մինչև 2023-03-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿ ՓԳՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 38. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունները

գործել է մինչև 2023-03-25Բացել ARLIS-ում

Հոդված 38. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունները

1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների` սույն օրենքի 21-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման ուղղությամբ:

2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լիազոր մարմնի միջնորդության հիման վրա, համագործակցելով Խնամակալության և հոգաբարձության մարմինների և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հետ, կազմակերպում է առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը:

(38-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-470-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում վերապատրաստման արդյունքներով պաշտոնների նշանակման վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվանից)

(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։