Հոդված 10. Տվյալների հաղորդակցման ցանցին հասանելիությունը
Հոդված 10. Տվյալների հաղորդակցման ցանցին հասանելիությունը
1. Յուրաքանչյուր անձի պետք է հնարավորություն ընձեռվի «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքով նախատեսված պետական կամ համայնքային գրադարաններում ինտերնետի միջոցով անվճար օգտվելու հանրային տեղեկություններից:
2. Պետական կամ համայնքային գրադարաններում ինտերնետի միջոցով անվճար հանրային տեղեկություններից օգտվելու ապահովման կարգը սահմանում է Կառավարությունը: