Հոդված 2. Հանրային տեղեկությունների մասին օրենսդրությունը
Հոդված 2. Հանրային տեղեկությունների մասին օրենսդրությունը
1. Հանրային տեղեկությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են վավերացված միջազգային պայմանագրի նորմերը:
3. Սույն օրենքում նշված տեղեկություններին հասանելիությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով: