Անցնել բովանդակությանը

Հոդված 29. Տեղեկությունները սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ դասակարգելու հիմքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Տեղեկությունները սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ դասակարգելու հիմքերը

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և իրավաբանական անձանց ղեկավարները կամ փաստաթուղթ ստորագրելու կամ հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև արտաքին հարաբերությունների, իրավակարգի քաղաքական և տնտեսական շահերի պաշտպանության նպատակով կարող են սահմանափակել տեղեկությունների հասանելիությունը՝ դրանք դասելով սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին, եթե այդ տեղեկությունները պետական գաղտնիքի տարրեր են պարունակում, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:

2. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունները սահմանափակման ամբողջ ժամկետի ընթացքում հրապարակման ենթակա չեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։