Հոդված 31.4. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկությունների պահպանությունը և պաշտպանությունը
Հոդված 31.4. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկությունների պահպանությունը և պաշտպանությունը
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և իրավաբանական անձանց համապատասխան պաշտոնատար անձինք պարտավոր են կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության միջոցները, պահպանելու և պաշտպանելու համար՝
1) «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության ամբողջականությունը՝ պատահական կամ դիտավորյալ չարտոնված փոփոխություններից.
2) «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկությունը՝ պատահական կամ դիտավորյալ ոչնչացումից.
3) «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության բացահայտման կամ հրապարակման սահմանափակումները՝ պատահական կամ դիտավորյալ տարածումից:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցները կիրառվում են «Ծառայողական օգտագործման համար» նշումով բոլոր տեղեկակիրների համար:
3. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկություն հրապարակած կամ այդպիսի տեղեկության փաստաթղթաշրջանառության կարգը խախտած անձինք ենթակա են կարգապահական պատասխանատվության:»: