Հոդված 31.1. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին հասանելիության սահմանափակումները
Հոդված 31.1. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին հասանելիության սահմանափակումները
1. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին հասանելիությունը սահմանափակվում է այդ տեղեկության մշակման, պատրաստման կամ ստացման պահից այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մինչև այն պատճառի վերանալը կամ իրադարձության վրա հասնելը, որը նախատեսվել էր տվյալ տեղեկությունը որպես սահմանափակ տարածման դասակարգելու հիմնավորմամբ, բայց ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով: Մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած համապատասխան պաշտոնատար անձը կարող է երկարաձգել տեղեկության հասանելիության սահմանափակման ժամկետը մինչև երկու տարով, եթե հասանելիության սահմանափակում սահմանելու հիմքը կամ պատճառը չի վերացվել:
2. Պետական մարմինների կողմից վերահսկողության, հսկողության և ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերին հասանելիության սահմանափակումը գործում է մինչև համապատասխան մարմնի կողմից որոշումներ ընդունելը և դրանք ուժի մեջ մտնելը, եթե չկա տեղեկության հասանելիությունը սահմանափակելու օրենքով նախատեսված այլ հիմք:
3. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հասանելիության սահմանափակման ժամկետները հաշվարկվում են այդպիսի սահմանափակում կիրառելու տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասելու պահից: