Անցնել բովանդակությանը

Հոդված 31.2. Տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն դասակարգելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31.2. Տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն դասակարգելու կարգը

1. Համապատասխան մարմնի ղեկավարը սահմանում է այն փաստաթղթերի ցանկը, որոնք կարող են դասակարգվել որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն՝ նշելով սույն օրենքով կամ այլ օրենքով նախատեսված հիմքը: Տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասում է տեղեկությունները մշակող (կատարող) կամ հաստատող (ստորագրելու իրավասություն ունեցող) պաշտոնատար անձը կամ համապատասխան մարմնի ղեկավարը:

2. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության տեղեկակիրների վրա կատարվում է «Ծառայողական օգտագործման համար» նշում: Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն մշակող (կատարող) անձը պարտավոր է տեղեկակրի վերևի աջ անկյունում մեծատառով կատարել «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ» նշումը կամ «ԾՕՀ» հապավումը, որի տակ լրացվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների անվանումը կամ անվանման հապավումը կամ կրճատ անվանումը, հղում սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկի համապատասխան կետին, սահմանափակման գործողության վերջնական ժամկետը և վերը նշված նշումը կատարելու ամսաթիվը:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (իրավաբանական անձանց) համապատասխան պաշտոնատար անձինք տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն դասակարգելուց հետո պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել բոլոր նրանց, որոնց փոխանցվել է այդ տեղեկությունը:

4. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության գործավարությունն իրականացնում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների (իրավաբանական անձանց) ոչ գաղտնի գործավարություն իրականացնելու համար նախատեսված ստորաբաժանումները:

5. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկությունների փաստաթղթաշրջանառությունը պետական կառավարման համակարգի մարմինների միջև (այդ թվում՝ պահպանությունը) իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգից դուրս, այդ թվում՝ թղթային տարբերակով, փաստաթղթաշրջանառության դեպքերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև արտաքին հարաբերությունների, հասարակական կարգի պահպանության ոլորտներում լիազորված մարմինների համար սահմանում է Կառավարությունը:

6. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության գործավարության կարգը սահմանում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։