Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15.

Հավաստագրման կենտրոնների հավատարմագրումը

Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնները կարող են ստանալ հավատարմագրում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:

Լիազոր մարմինը՝

ա) իրականացնում է հավատարմագրման գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

բ) վարում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

գ) վերահսկում է հավատարմագրված հավաստագրման կենտրոնների գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը.

դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ։

Հավաստագրման կենտրոնը դատարանի որոշմամբ կարող է զրկվել հավատարմագրումից՝ սույն օրենքի դրույթների կամ հավատարմագրման կարգի պահանջները խախտելու դեպքում:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և նրա լիցենզավորած անձանց կողմից կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրեր տրամադրող հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

Այլ պետություններում գործող հավաստագրման կենտրոնների տրամադրած էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերը հավասարեցվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնների տրամադրած հավաստագրերին` այդ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության համապատասխան վավերացված միջազգային պայմանագրերի առկայության դեպքում։

(15-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-217-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։