Հոդված 5
Հոդված 5.
Էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը
Էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը գոյություն ունի միայն էլեկտրոնային կրիչի վրա: Էլեկտրոնային կրիչի վրա գրանցված և նույնական էլեկտրոնային փաստաթղթերի բոլոր օրինակները համարվում են բնօրինակներ և ունեն հավասար իրավական նշանակություն:
Եթե պահանջվում է ներկայացնել էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը, ապա այդ պահանջը համարվում է բավարարված, եթե՝
ա) հնարավոր է ապացուցել, որ էլեկտրոնային փաստաթուղթը չի փոփոխվել այն պահից, երբ այն հաղորդվել է և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար.
բ) էլեկտրոնային փաստաթուղթն առանց բովանդակային փոփոխությունների հնարավոր է ներկայացնել արտաքին ձևով հատուկ տեխնիկական գիտելիքներ չունեցող անձի ընկալման համար մատչելի և հասկանալի ձևով։