Գլուխ 2 · ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Հոդված 3
Հոդված 3.
Էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման ձևերը
Էլեկտրոնային փաստաթուղթն ունի ներկայացման ներքին և արտաքին ձև:
Էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման ներքին ձևը էլեկտրոնային կրիչի վրա էլեկտրոնային փաստաթուղթ կազմող տեղեկատվության գրանցման արդյունքն է:
Էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման արտաքին ձևը էլեկտրոնային փաստաթղթի վերարտադրման արդյունքն է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որևէ այլ նյութական առարկայի վրա՝ տեսողական դիտման համար մատչելի տեսքով և ընկալման համար հասկանալի ձևով: