Գլուխ 2 · ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Հոդված 6
Հոդված 6.
Էլեկտրոնային փաստաթղթի պատճենները
1. Էլեկտրոնային փաստաթղթի պատճենները ստեղծվում են էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման արտաքին ձևով` թղթի վրա` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացնելով դրանց համապատասխանությունը բնօրինակին:
2. Էլեկտրոնային փաստաթղթի պատճենները թղթի վրա պետք է պարունակեն նշում այն մասին, որ նրանք համապատասխան էլեկտրոնային փաստաթղթի պատճեններն են: