Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1
Հոդված 1.
Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող հարաբերությունները:
2. Սույն օրենքը չի կարգավորում անձի ձեռագիր ստորագրության էլեկտրոնային փոխակերպումների և նմանօրինակների, ինչպես նաև դրանց միջոցով ստորագրված փաստաթղթերի օգտագործման հետ կապված հարաբերությունները։