Գլուխ 4 · ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 10
Հոդված 10.
Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության կիրառումը կարգավորող օրենսդրությունը
Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության կիրառումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են սույն օրենքով նախատեսվածից տարբերվող նորմեր, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նորմերը:
Էլեկտրոնային փաստաթղթի կիրառումը կարող է սահմանափակվել օրենսդրությամբ: