Գլուխ 2 · ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Հոդված 7
Հոդված 7.
Էլեկտրոնային փաստաթղթի պահպանումը
Էլեկտրոնային փաստաթուղթը համարվում է պատշաճ ձևով պահպանված, եթե այն չի ենթարկվել փոփոխությունների այն պահից, երբ այն տրվել է պահպանության, կամ փոփոխվել է` ելնելով նրա պահպանման անհրաժեշտությունից և հնարավոր է վերականգնել էլեկտրոնային փաստաթղթի պահպանման պահին ունեցած ձևը:
Էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթուղթը համարվում է պատշաճ ձևով պահպանված, եթե պահպանվել են նաև էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները։
Տեղեկատվական համակարգերի սեփականատերերն իրենք են ապահովում իրենց տնօրինած տեղեկատվական համակարգերում պահպանվող էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանվածությունը։