Հոդված 10
Հոդված 10.
Քաղաքաշինության բնագավառում Կառավարության իրավասությունը
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-265-Ն)
Կառավարությունը քաղաքաշինության բնագավառում`
ա) մշակում է քաղաքաշինության բնագավառում պետական քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության տարածքների և բնակավայրերի կայուն զարգացման ռազմավարությունը.
բ) սահմանում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը.
գ) հաստատում է բնագավառի քաղաքաշինական և տարածքային զարգացման հանրապետական և մարզային պետական ծրագրերը.
դ) հաստատում է օրենքի 17-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» և «բ» կետերով սահմանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերում` նաև այլ քաղաքաշինական փաստաթղթերը.
ե) մշակում է քաղաքաշինական գործունեության տնտեսական խրախուսման քաղաքականությունը և իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում.
զ) ապահովում է հաշմանդամների համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներից անարգել օգտվելու` օրենքից բխող պահանջների իրականացումը.
է) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(10-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն, փոփ., լրաց. 08.07.05 ՀՕ-167-Ն, խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-265-Ն)