Հոդված 18.1. Բնակավայրերի կենսաապահովման օբյեկտները
Հոդված 18.1. Բնակավայրերի կենսաապահովման օբյեկտները
Բնակավայրերի վերգետնյա և ստորգետնյա ինժեներական ցանցերի, կառուցվածքների ու հաղորդակցության ուղիների, կենսաապահովման գծային օբյեկտների շինարարության, վերակառուցման և շահագործման համար անհրաժեշտ հողամասերից օգտվելու իրավունքը սահմանվում է օրենքով, ինչպես նաև սերվիտուտի պայմանագրերով` նորմատիվատեխնիկական փաստաթղթերին և հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան:
Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման նպատակով քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը (կառուցապատման ընթացակարգերը) սահմանում է Կառավարությունը:
(18.1-ին հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-494-Ն, 23.06.11 ՀՕ-226-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-265-Ն, 13.04.23 ՀՕ-139-Ն)
(13.04.23 ՀՕ-139-Ն օրենքն ունի անցումային դրույթ)