Հոդված 8
Հոդված 8.
Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների իրավունքները և պարտականությունները
Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային իրավունքները սահմանվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:
Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են օրենքով նախատեսված դեպքերում ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա, կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման առաջադրանքների և քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջները:
(8-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն, փոփ. 13.04.23 ՀՕ-139-Ն)
(13.04.23 ՀՕ-139-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 16.11.22 ՀՕ-433-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամիս հետո)
(16.11.22 ՀՕ-433-Ն օրենքն ունի անցումային դրույթ)