Գլուխ 2 · ՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
Հոդված 16. ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
Բնակավայրերը պահպանող պետական հակահրդեհային ծառայության ռազմականացված ստորաբաժանումներն ստեղծում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական կառավարման համապատասխան տարածքային մարմինների ներկայացմամբ:
Կազմակերպությունները պահպանող պետական հակահրդեհային ծառայության ռազմականացված ստորաբաժանումներն ստեղծում է լիազորված մարմինը` այդ կազմակերպությունների ներկայացմամբ: Նշված ստորաբաժանումների անձնակազմի թվաքանակը որոշվում է պայմանագրային կարգով` ելնելով լիազորված մարմնի հաստատած նորմատիվներից: