Հոդված 26. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 26. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հրդեհային անվտանգության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների` պետության պատվիրակած լիազորություններն են`
ա) հրդեհների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.
բ) հրդեհային անվտանգության միջոցառումների կատարման, կազմակերպման և իրականացման աշխատանքներին աջակցելն ու օգնելը:
2. Հրդեհային անվտանգության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների կամավոր լիազորություններն են`
ա) հրդեհային անվտանգության ապահովման միջոցների ու կանոնների ուսուցումը բնակիչներին և նրանց ընդգրկումը հրդեհների կանխման ու հրդեհաշիջման աշխատանքներում.
բ) հրդեհային պահպանության հասարակական միավորումների գործունեությանն աջակցելը.
գ) հրդեհային անվտանգության ապահովման նկատմամբ հասարակական վերահսկողության կազմակերպումը.
դ) հակահրդեհային իրավիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ ռեժիմի ապահովումը: