Հոդված 29. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 29. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հրդեհային անվտանգության բնագավառում տեղեկատվության ապահովումն իրականացվում է հրդեհային անվտանգության ապահովման համակարգում այնպիսի հատուկ տեղեկատվության համակարգեր և տվյալների բանկեր (այսուհետ` տեղեկատվության համակարգ) ստեղծելու և օգտագործելու միջոցով, որոնք անհրաժեշտ են առաջադրված խնդիրների կատարման համար:
Հրդեհային անվտանգության մասին տեղեկությունները տեղեկատվության համակարգերում մտցնելու հիմքը և կարգը, ինչպես նաև դրանց հետ պաշտոնատար անձանց և քաղաքացիների ծանոթացման պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության լիազորված մարմինները և մյուս պետական մարմինները պարտավոր են անմիջապես և անհատույց կարգով տեղեկացնել պետական հակահրդեհային ծառայությանը և տեսչական մարմնին հրդեհային անվտանգության համար անբարենպաստ դեպքերի և կանխագուշակումների մասին:
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է տեղեկացնեն բնակչությանը հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ իրենց ընդունած որոշումների մասին և աջակցեն հրդեհատեխնիկական գիտելիքների տարածմանը:
(29-րդ հոդվածը լրաց. 09.07.20 ՀՕ-370-Ն)