Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-07-04-ից մինչև 2018-03-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2018-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 20. ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Պետական հրդեհային հսկողությունն իրականացնում են պետական հրդեհային տեսչության պաշտոնատար անձինք` հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման և դրանց խախտումների կանխման համար:

Պետական հրդեհային տեսչության կառավարման հանրապետական մարմնի ղեկավարն ի պաշտոնե նաև Հայաստանի Հանրապետության հրդեհային հսկողության գլխավոր պետական տեսուչն է:

Պետական հրդեհային տեսչության պաշտոնատար անձինք պետական հրդեհային հսկողություն իրականացնելիս իրավունք ունեն`

ա) կազմակերպել հրդեհային անվտանգության գծով կատարման համար պարտադիր, ինչպես նաև հրդեհատեխնիկական արտադրանքի մշակման, թողարկման և շահագործման կարգը սահմանող նորմատիվ փաստաթղթերի մշակումը` ինքնուրույն կամ պետական կառավարման հանրապետական մարմինների հետ համատեղ.

բ) իրականացնել պետական հրդեհային հսկողություն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ.

գ) առաջարկություններ ներկայացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ` հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման վերաբերյալ.

դ) հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման և խախտումների կանխարգելման ուղղությամբ հսկողություն իրականացնելու նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնել տարածքների, շենքերի, կառույցների, շինությունների և այլ օբյեկտների հետազոտություններ ու ստուգումներ.

ե) մասնակցել շինարարության համար հրապարակների (ճանապարհների) ընտրության, ինչպես նաև ավարտված շինարարության (վերակառուցված) օբյեկտների շահագործումն ընդունող հանձնաժողովների աշխատանքներին.

զ) հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բացակայության դեպքում հրդեհային անվտանգության պահանջների կատարման ուղղությամբ շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման համար մշակել և առաջարկել լրացուցիչ հակահրդեհային միջոցառումներ.

է) հրդեհային անվտանգության պահանջները կատարելու համար կազմակերպությունների ղեկավարներին, պաշտոնատար անձանց և քաղաքացիներին տալ կատարման համար պարտադիր կարգադրագրեր` հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումները վերացնելու, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հրդեհային անվտանգությունն ապահովելու, ապրանքներն արտադրությունից հանելու, դրանց թողարկումն արգելելու և իրացումը դադարեցնելու մասին.

ը) ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը, շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, ինչպես նաև շենքերի և շինությունների շահագործումը հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և (կամ) մարդկանց անվտանգության համար.

թ) գործող օրենքին համապատասխան վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին և պաշտոնատար անձանց` հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտման համար:

Անտառներում, ստորգետնյա հանքերում, երկաթուղային և օդային տրանսպորտում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահպանման նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում է համապատասխան նախարարությունը, վարչությունը կամ գերատեսչությունը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության նախարարությունների օբյեկտներում պետական հրդեհային հսկողությունն իրականացնում են համապատասխանաբար այդ նախարարությունները` լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով:

Դիվանագիտական և հյուպատոսական մարմինների օբյեկտներում պետական հրդեհային հսկողությունն իրականացվում է միայն նշված հիմնարկների պաշտոնական ներկայացուցիչների խնդրանքով և գրավոր թույլտվությամբ:

Պետական հրդեհային տեսչության կառավարման մարմինների և ստորաբաժանումների վերադաս պաշտոնատար անձանց ցուցումները և կարգադրությունները պարտադիր են հրդեհային տեսչության ստորաբաժանումների ստորադաս պաշտոնատար անձանց համար` նրանց կողմից պետական հրդեհային հսկողություն իրականացնելու ժամանակ: Այդ դեպքում այլ պաշտոնատար անձանց միջամտությունը նրանց գործունեությանը չի թույլատրվում:

(20-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-108-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։