Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-07-04-ից մինչև 2018-03-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 13. ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ և պետական հրդեհային տեսչությունը

գործել է մինչև 2018-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 13. ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ և պետական հրդեհային տեսչությունը

(վերնագիրը լրաց. 20.05.05 ՀՕ-108-Ն)

Պետական հակահրդեհային ծառայությունն իր ուժերով ու միջոցներով կազմակերպում և ապահովում է հրդեհաշիջում ու վթարային-փրկարարական աշխատանքներ, սահմանված կարգով մշակում է բնակավայրերի և օբյեկտների հրդեհականխարգելիչ միջոցառումներ:

Հրդեհային պահպանության մարտական և ծառայողական կանոնագրքերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում լիազորված մարմինն իրականացնում է պետական հակահրդեհային ծառայության և պետական հրդեհային տեսչության ընդհանուր ղեկավարում:

Լիազորված մարմնի պետական հակահրդեհային ծառայության և պետական հրդեհային տեսչության աշխատակիցները կրում են տարբերանշաններ և համազգեստ` սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Պետական հրդեհային տեսչությունն իրականացնում է պետական հսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Պետական հրդեհային տեսչության կողմից տրվող կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների ձևերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 20.05.05 ՀՕ-108-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։