Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-05-24-ից մինչև 2010-12-25։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2010-12-25-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 6. Արտադրական օբյեկտների ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչները

գործել է մինչև 2010-12-25ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Արտադրական օբյեկտների ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչները

Սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում`

1) արտադրություններ կամ առանձին տեղամասեր, արտադրամասեր, արտադրական հրապարակներ, պահեստարաններ, տեղակայանքներ, տեխնոլոգիական սարքավորումներ կամ ցանկացած այլ օբյեկտ, որտեղ`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետևյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը`

դյուրավառ նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ, և որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է

20.0C կամ դրանից ցածր է,

օքսիդացող նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանը օքսիդավերականգնման էկզոթերմիկ ռեակցիաների հետևանքով,

այրվող նյութեր` հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաև կարող են բռնկվել կրակի աղբյուրից,

պայթուցիկ նյութեր, որոնք որոշակի արտաքին ազդեցություններից ընդունակ են շատ արագ ենթարկվել ինքնատարածվող քիմիական վերափոխման` անջատելով ջերմություն և առաջացնելով գազեր,

թունավոր նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա` կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ,

շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ,

մետաղների հալույթներ կամ այդ հալույթներից ձուլվածքներ,

բ) կիրառվում են 0,07 և ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի` մինչև

115.0C (60կվտ և ավել հզորության) և 115.0C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ,

գ) իրականացվում են լեռնահանքային, հորապայթեցման աշխատանքներ կամ աշխատանքներ՝ օգտակար հանածոների հանքահարստացման ուղղությամբ,

դ) իրականացվում են թունելաշինական աշխատանքներ կամ ցանկացած այլ աշխատանք ստորերկրյա պայմաններում.

2) (կետն ուժը կորցրել է 10.04.08 ՀՕ-33-Ն)

3) շարժասանդուղքներ, ճոպանուղիներ, կարուսելնել, ֆունիկուլյորներ, ամբարձիչ սարքավորումներ և մեխանիզմներ.

4) վերելակներ, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում` արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում.

5) նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններ, գազագլանաանոթային սարքավորումներ, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներ, գազապահեստարաններ.

6) ջրային լողամիջոցներ:

(6-րդ հոդվածը փոփ. 10.04.08 ՀՕ-33-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։