Հոդված 27. Հանձնաժողովի գործունեության հրապարակայնությունը
Հոդված 27. Հանձնաժողովի գործունեության հրապարակայնությունը
1. Հանձնաժողովն ապահովում է իր և իր կողմից կարգավորվող գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական կայքէջի ու այլ միջոցներով:
2. Հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է կարգավորվող անձանց առնչվող անհատական և նորմատիվ բնույթի որոշումները, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակողների:
3. Հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին: Հաղորդումը ներառում է նախորդ տարվա ընթացքում հանձնաժողովի իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
(27-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-484-Ն)