Հոդված 8. Հանձնաժողովի նախագահը
Հոդված 8. Հանձնաժողովի նախագահը
1. Հանձնաժողովի նախագահը՝
1) համակարգում և ապահովում է հանձնաժողովի բնականոն աշխատանքը.
2) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.
3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և պաշտոնական այլ փաստաթղթեր, ընդունում է հրամաններ, տալիս է հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, կնքում է պայմանագրեր.
4) կազմակերպում է հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը.
5) հաստատում է հանձնաժողովի հաստիքացուցակը, հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատողների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ.
6) ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակվելու, հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման, դադարեցման կամ կասեցման դեպքերում հանձնաժողովի նախագահին փոխարինում է նրան վերջին անգամ իր նշանակած փոխարինող անձը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի տարիքով ավագ անդամը։