Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-22-ից մինչև 2017-07-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 6. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ

գործել է մինչև 2017-07-10Բացել ARLIS-ում

Հոդված 6. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ

1. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որը գործում է սույն օրենքով, ճյուղային օրենքներով և այլ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների հիման վրա և ինքնուրույն է իր իրավասությունների շրջանակում:

2. Հանձնաժողովի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երևան քաղաքն է: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» բառերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։