Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-10-19-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 6. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 6. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ

1. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

2. Հանձնաժողովն ինքնավար մարմին է:

3. Հանձնաժողովն ունի կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» բառերը: Հանձնաժողովի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:

4. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև իր գործունեության նպատակներին և ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետել, օգտագործել և տնօրինել այդ գույքը:

(6-րդ հոդվածը խմբ. 09.06.17 ՀՕ-115-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։