Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-12-ից մինչև 2025-07-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 17. Հանձնաժողովի կողմից գրավոր քվեարկության անցկացումը

գործել է մինչև 2025-07-09Բացել ARLIS-ում

Հոդված 17. Հանձնաժողովի կողմից գրավոր քվեարկության անցկացումը

1. Տեխնիկական կամ ներքին կանոնակարգային բնույթ ունեցող, ինչպես նաև ըստ էության քննարկում չպահանջող (ընդունվելիք իրավական ակտի բովանդակությանը դրա հասցեատերերի համաձայնության առկայության պարագայում) կամ սույն օրենքով նախատեսված այլ հարցերի դեպքում հանձնաժողովի անդամի կամ գլխավոր քարտուղարի առաջարկությամբ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կազմակերպվում է գրավոր քվեարկություն։

2. Գրավոր քվեարկությամբ հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների գրավոր նշագրումների միջոցով՝ հանձնաժողովի սահմանած կարգով: Հանձնաժողովի անդամը կարող է քվեարկել կողմ, դեմ կամ ներկայացնել առաջարկություն հարցը հանձնաժողովի նիստում քննարկելու վերաբերյալ:

3. Հարցը հանձնաժողովի նիստում քննարկելու վերաբերյալ հանձնաժողովի նախագահին առաջարկություն ներկայացվելու դեպքում հանձնաժողովի որոշումը համարվում է չընդունված, և հարցը քննարկվում է հանձնաժողովի նիստում՝ ընդհանուր կարգով:

4. Հանձնաժողովի անդամը գրավոր քվեարկության դրված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնում է այն իրեն ներկայացվելու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

5. Գրավոր քվեարկության կազմակերպման կարգը սահմանում է հանձնաժողովը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։