Գլուխ 4 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 30. Վաղեմության ժամկետը
Հոդված 30. Վաղեմության ժամկետը
1. Հանձնաժողովը չի կարող հանրային ծառայությունների ոլորտում հայտնաբերված իրավախախտման համար կարգավորվող անձի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոց, եթե իրավախախտման կատարման օրվանից անցել է տասը տարի:
2. Հանձնաժողովը կարող է հանրային ծառայությունների ոլորտում իրավախախտման համար կարգավորվող անձի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոց իր կողմից խախտման հայտնաբերման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: