Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 28. Ընդհանուր դրույթներ

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 28. Ընդհանուր դրույթներ

1. Հանձնաժողովը վարչական վարույթն իրականացնում է սույն օրենքի, ճյուղային օրենքների, իսկ դրանցով ուղղակիորեն նախատեսված դեպքերում՝ hանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համաձայն։ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման համար սույն հոդվածում նշված ակտերով առանձնահատկություններ սահմանված չլինելու դեպքում համապատասխան հարաբերությունների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված իրավակարգավորումները։

2. Հանձնաժողովի կողմից վարչական գործերի և վարչական վարույթի արդյունքով ընդունված վարչական ակտերի հաշվառումն իրականացվում է միասնական էլեկտրոնային գրանցամատյանի վարմամբ։

3. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի վերաբերյալ գործերի կազմման, դրանց վերաբերյալ գրանցամատյանների վարման, ինչպես նաև վարչական ակտերի հաշվառման ու պահպանման կարգը սահմանում է հանձնաժողովը։

4. Վարչական վարույթի շրջանակում կայացված՝ հանձնաժողովի անհատական բնույթ կրող գրավոր որոշումներն ընդունման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում են վարույթի մասնակիցներին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։