Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 19. Հանձնաժողովի որոշումը կատարելը և դրա պարտադիր լինելը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 19. Հանձնաժողովի որոշումը կատարելը և դրա պարտադիր լինելը

1. Հանձնաժողովի որոշումը պարտադիր է դրա հասցեատերերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։

2. Հանձնաժողովի որոշումը, բացառությամբ հանրային իրավական դրամական պահանջների, այդ թվում՝ տուգանք կիրառելու մասին որոշման (այսուհետ՝ դրամական պահանջի որոշում), ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման, և դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը։

3. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-185-Ն)

4. Հանձնաժողովի դրամական պահանջի որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո ներկայացվում է հարկադիր կատարման՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

5. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-185-Ն)

6. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-185-Ն)

7. Հանձնաժողովի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելը կարգավորվող անձին չի ազատում դրա պահանջը չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից։

8. Այն դեպքում, երբ հանձնաժողովի որոշումը, բացի հանրային իրավական դրամական պահանջից, ներառում է նաև այլ կարգավորումներ, ապա սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված բացառությունները կիրառվում են միայն հանրային իրավական դրամական պահանջի մասով։

9. Հանձնաժողովի որոշմամբ կիրառված տուգանքի 75 տոկոսը մինչև դրանում նշված ժամկետում վճարելու դեպքում տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված:

(19-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-185-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։