Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը
Հոդված 2. Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը
1. Սույն օրենքի իմաստով՝ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը (այսուհետ` հանրային ծառայությունների ոլորտ) ներառում է`
1) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.
2) ջրային ոլորտը.
3) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը.
4) փոստային կապի բնագավառը` փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների մասով.
5) երկաթուղային տրանսպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման և հաստատման մասով.
6) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառը՝ միայն սակագների մասով: