Հոդված 9. Հանձնաժողովի անդամը
Հոդված 9. Հանձնաժողովի անդամը
1. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին և քվեարկում, հանձնաժողովի նիստի ժամանակ կարող է հանդես գալ ելույթներով, հարցերով և առաջարկություններով, իսկ իր կամքից անկախ հանգամանքների պատճառով նիստին մասնակցելու անհնարինության դեպքում նիստը նախագահողի համաձայնությամբ նիստին կարող է մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում.
2) հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում քննարկումներ, հանդես գալիս առաջարկություններով.
3) համակարգում է հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման կողմից իրականացվող աշխատանքները, տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն, ապահովում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականների կատարումը.
4) համաձայնության դեպքում նշագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և այլ փաստաթղթեր, իր համակարգման գործառույթների շրջանակում հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր.
5) իրականացնում է օրենքով նախատեսված այլ գործառույթներ:
2. Հանձնաժողովի անդամի կողմից իր համակարգման ոլորտում ճյուղային օրենքներին և հանձնաժողովի իրավական ակտերին համապատասխան գործառույթների իրականացումը վերջինիս բացարկ հայտնելու հիմք չէ։
3. Հանձնաժողովի անդամների միջև գործառույթների բաշխման կարգը սահմանում է հանձնաժողովը: