Հոդված 20. Համապատասխան նախարարության լիազորությունները հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում
Հոդված 20. Համապատասխան նախարարության լիազորությունները հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն)
Համապատասխան նախարարությունը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ:
Համապատասխան նախարարը`
1) կազմակերպում և վերահսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.
2) ընդունում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և որոշումներ, տալիս է ցուցումներ.
3) օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամաններն ու ցուցումները.
4) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննությունները, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.
5) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել ծառայողի լիազորությունները.
6) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
(20-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-281-Ն)