Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

Հոդված 32. Հարկադիր կատարողի արձակուրդը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Հարկադիր կատարողի արձակուրդը

1. Հարկադիր կատարողին տրամադրվում է ամենամյա արձակուրդ: Ամենամյա արձակուրդի տևողությունը կազմում է 20 աշխատանքային օր: Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, որոնցից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր:

2. Կին հարկադիր կատարողին տրամադրվում է նաև հղիության և ծննդաբերության, իսկ հարկադիր կատարողին` երեխային խնամելու արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Ամենամյա արձակուրդից հետկանչը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով:

4. Տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը, հարկադիր կատարողի ցանկությամբ, կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` Կառավարության սահմանած կարգով:

5․ Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է ծառայության վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև անընդհատ ծառայության վեց ամիսը լրանալը։

6. Ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացած հարկադիր կատարողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով` հիմք ընդունելով առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքը:

7. Հարկադիր կատարողներին ընտանեկան հանգամանքների բերմամբ և հարգելի այլ պատճառներով կարող է տրամադրվել մինչև 10 օր տևողությամբ կարճատև արձակուրդ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում, և որի համար չի վճարվում:

8. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր և առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին արձակուրդ տրամադրում է գլխավոր հարկադիր կատարողը:

(32-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, 08.12.11 ՀՕ-321-Ն, 23.03.18 ՀՕ-281-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն, 03.10.23 ՀՕ-301-Ն)

(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։